Քիչ առաջ կացնով զինված, ավազակային հարձակման փորձ է տեղի ունեցել Երևանում։ Տղամարդը ներս է մտել Բաղրամյան պողոտայում գործող «ՎՏԲ բանկ» և փորձել գումար հափշտակել։  Ոստիկանության ծառայողներին հաջողվել է պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել կողոպտիչին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Արաբկիրի ոստիկանները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Վնասազերծվածը Վրաստանի և Հայաստանի քաղաքացի՝ 33-ամյա Հրաչիկ Ումուրշադյանն է։