Երեկ գրառում էի արել, որը ինձ ստիպեց մանկան պես լացել Գարիկ Գալիկյան

0

Երեկ գրառում էի արել, որ այսօր կներկայացնեմ իրավիճակ, որը ինձ ստիպեց մանկան պես լացել։ Խոսքս վերաբերվում է Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում բնակվող մի ընտանիքի։ Ընտանիքի հայրը և որդին ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՈՐՅԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄԱՐՏԵՐԻՆ, որի ընթացքում որդին ստացել է վիրավորում, սակայն վիրավոր լինելով հանդերձ չի լքել մարտի դաշտը և այդ վիճակում շարունակել է մարտը։ Պատերազմի ավարտից հետո նոր դիմել է և ստացել առաջին բուժ օգնություն։ Զորացրումից հետո վերադարձել է և ներկայիս պահին բնակվում է Արմավիրի մարզի Հայթաղ համայնքում ընտանիքի հետ միասին սոցիալապես անապահով վիճակում։ Ներկսյիս պահին հաշմանդամության կարգ չի սահմանվում, բուժման համար գումար է հարկավոր՝ քանի, որ ինքը այլևս զինծառայող չէ։ Որոշակի ժամանակ առաջ կրկին առողջական վիճակը վատացել է և անձը գումար չի ունեցել, որ գա հերթական հետազոտության, իսկ որև է մեկից օգնություն խնդրելը՝ ամաչել են։
ԱՆՁԸ, ՈՎ ԱՆՏԵՍԵԼՈՎ ԻՐ ԿՅԱՆՔԸ, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ, ԿՌԻՎ Է ՏՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ԻՍԿ ԱՅՍՕՐ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՆԳԱՄ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼ ԵՐևԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ։
ՓԱՌՔ ԱՅՆ ԲՈԼՈՐ ՏՂԱՆԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ՉԽՆԱՅԵԼՈՎ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ և ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՔԱՐԵԼ և ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՆԳԻՍՏ ԿՅԱՆՔԻ։