24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Արվեստ Երբեք մի՛ ճանապարհորդիր ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴԻ հետ

Երբեք մի՛ ճանապարհորդիր ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴԻ հետ

-

ԵՐԲԵՔ ՄԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԻՐ ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴԻ ՀԵՏ

«A Moveable Feast» ինքնակենսագրական գրքում Էռնեստ Հեմինգուեյը պատմում է, որ մի անգամ իր նոր ծանոթ Սքոթ Ֆիցջերալդը իրեն խնդրել է միասին գնալ Լիոն՝ այնտեղ թողած իր ավտոմեքենան Փարիզ բերելու։
Երբ Հեմինգուեյը գնացել է կայարան, Սքոթն այնտեղ չի եղել։ Ստիպված մենակ գնացել է Լիոն, այնտեղ հյուրանոցի համար վարձել և հաջորդ օրը մեծ դժվարությամբ գտել Սքոթին։ Ինքնաշարժը եղել է առանց տանիքի, հորդ անձրև է սկսվել, իրենք լավ թրջվել են։ Սքոթը հիվանդացել է, ճանապարհին ստիպված իջևանել են մի հյուրանոցում։ Քմահաճ, նվնվան, պահանջկոտ Ֆիցջերալդի համար Հեմինգուեյը դեղուճար է արել, հանել սթրեսից։ Երբ մի կերպ հասել են Փարիզ, Սքոթը էռնեստին իջեցրել է իրեն հարմար մի տեղ։
Ամբողջ ճանապարհորդության ընթացքում ահագին փող ծախսած աղքատ Հեմինգուեյը տաքսիով հասել է տուն, վերցրել կնոջը՝ Հեդլիին, և միասին գնացել են իրենց «ժամանակավոր անմահության» վայրը՝ Մոնպառնասի «Կլոզերի դե Լիլա» սրճարանը։
Փակագծերը չբացելով՝ Հեմինգուեյը կնոջն ասել է․
-Երբեք մի՛ ճանապարհորդիր նրա հետ, ում չես սիրում։
(բնագրում` Never to go on trips with anyone you do not love)
Հետո ավելացրել է, որ մեկուկես ամիս հետո ինքն ու Հեդլին մեկնելու են Իսպանիա՝ Պամպլոնա, Մադրիդ, Վալենսիա։ Երիտասարդ կինը հրճվել է։
․․․Հայերեն թարգմանության մեջ վերոհիշյալ ասույթը դարձել է դրական․
– Ճանապարհորդի՛ր միայն նրանց հետ, ում սիրում ես։
Գրքի թարգմանիչ Ռաֆայել Ավագյանը ակնհայտորեն պատճենել է ռուսերեն թարգմանության բնագիրը, որտեղ ասույթն ունի այս տեսքը․
-Путешествуй только с теми, кого любишь.
Եվ Ֆիցջերալդին ակնարկող տհաճ միտքը կամա թե ակամա ուղղորդվել է դեպի սիրելի կինը՝ ստանալով դրական-բերկրալից հնչեղություն։
Նույնը կատարվել է նաև գրքի վերնագրի հետ։ Անգլերեն բնագրի «A Moveable Feast» գեղեցիկ վերնագիրը, որ մոտավորապես նշանակում է «տեղաշարժվող, հարաշարժ տոն», ռուսերեն թարգմանության «Праздник, который всегда с тобой» վերնագրի բառացի վերարտադրությամբ դարձել է «Տոն, որը միշտ քեզ հետ է»։

Հեղինակ՝ Սեյրան Գրիգորյան

Avatar
WearmTV- ն
Մեջբերումներ անելիս, հղումը Wearmtv.com-ի պարտադիր է: Խստիվ արգելվում է կայք-էջի գրառումների, տեսանյութերի վերարտադրումը, բեռնումը, ցանկացած միջոցներով՝ առանց "WearmTV" պաշտոնական համաձայնության։ Կայքում արտահայտված կարծիքները, տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
- Advertisment -

Խորհուրդ է տրվում կարդալ

Ողբերգական դեպք Երևանում․ Վահագնի թաղամասում վրաերթի ենթարկված 3-ամյա տղան մահացել է

0
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա տղա երեխա, ով գիտակցության չգալով, մահացել է։ Երեխան հիվանդանոց է...