24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպքեր Ե՞րբ է վերականգնվելու UCOM համակարգի խափանումը և ինտերնետ կապ երբ կունենանք

Ե՞րբ է վերականգնվելու UCOM համակարգի խափանումը և ինտերնետ կապ երբ կունենանք

-

Արդեն 2 օր է, ինչ տեխնիկական խափանումների պատճառով, օրվա մեջ մի մի քանի ժամով անջատվում է՝ Յուքոմ ընկերության ինտերնետային կապը։

Ընկերությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․

Սիրելի´ բաժանորդներ,

Հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է: Մեր տեխնիկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ կապը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը: 🙏💚

ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Սիրելի՛ բաժանորդներ, այս պահին մեզ հաջողվել է վերականգնել շարժական կապի ձայնային ծառայությունները, ինչպես նաև ֆիքսված կապի ինտերնետն ու ֆիքսված հեռախոսակապը։ Մնացել է հեռուստատեսային և տվյալների փոխանցման ծառայությունները վերականգնենք։ 1000 ներողություն, տեխնիկա է, երբեմն այսպես էլ է պատահում։ Հասկանում ենք բոլորիդ հույզերը և տարակուսանքը, հայցում ենք Ձեր ներողամտությունը ևս մեկ անգամ։ 💚💚💚

Այսօրվա տարածած հայտարարության մեկնաբանությունների բաժնում, քաղաքացիները հարցնում էին, թե երբ է վերականգնվելու հոստինգի բնականոն աշխատանքը և երբ կունենանք ինտերնետային կապ։

Հարցին ի պատասխան, ընկերությունը նշեց, որ ցավոք հստակ ժամկետ չենք կարող նշել, թե երբ կկարգավորվի խնդիրը։

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է տեխնիկական խնդիրների պատխառով չի գործում համակարգը։

- Advertisment -