24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպքեր Էդմոն Մարուքյանի վարորդը բերման է ենթարկվել

Էդմոն Մարուքյանի վարորդը բերման է ենթարկվել

-

Օգոստոսի 8-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից, ոստիկանության Մալաթիայի բաժին է բերման ենթարկվել Լոռու մարզու բնակիչ, 35-ամյա Համլետ Զարոյանը:

Վերջինս Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդն է և բերման է ենթարկվել, երբ իր վարած Toyota մակնիշի 008 HH 01 համարանիշի ավտոմեքենայով կեսօրին Սեբաստիա փողոցում իր առջևով ընթացող, Արագածոտնի մարզի բնակիչ, 42-ամյա Սամվել Հարությունյանի ավտոքարշակից ճանապարհ է ուզել, սակայն ավտոքարշակն ունեցել է տեխնիկական խնդիրներ: Ճանապարհ չտալու պատճառով Հ. Զարոյանը ավտոմեքենայի միջից հայհոյանքներ է իջեցրել Ս. Հարությունյանի հասցեին, որից հետո ստանալով պատասխան՝ նա իր ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհին, դուրս է եկել ավտոմեքենայից և հարձակվել ավտոքարշակի վարորդի վրա, ինչից հետո նրանք իրար հարվածներ են հասցրել:

Մարուքյանի վարորդը ոստիկանության բաժանմունքում հերքել է այդ ամենը՝ ասելով, որ ավտոքարշակի վարորդն է նախահարձակ եղել, սակայն Մալաթիայի ոստիկանները կարողացել են նշված վիճաբանության վայրում գտնվող մի քանի տեսախցիկների ձայնագրությունները ձեռք բերել, ինչը հերքել է Է. Մարուքյանի վարորդի խոսքերը:

- Advertisment -