Դժբախտաբար, լավ լուրեր չունեմ փոխանցելու, այսօր Էրդողանը բանտ է նետում իմ ընկերներին. Կարո Փայլան (տեսանյութ)

0

Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Կարո Փայլանն այս օրերին  Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում է, որտեղ երեկ մասնակցել է Կախաղան հանված 20 հնչակյան նահատակների մասին ֆիլմի ցուցադրությանը, որից հետո  ունեցած իր ելույթում անդրադարձել է նաև  Թուրքիայի այսօրվա իրավիճակին և դիմելով ներկաներին՝ ասել.

«Ձեր պապենական հողերից եմ գալիս, դժբախտաբար, լավ լուրեր չունեմ փոխանցելու»:

Կարո Փայլանի խոսքով՝ Թուրքիան այսօր բավական ծանր օրեր է ապրում:«Թուրքիան ժողովրդավարության ճանապարհին էր, սակայն 2015-ից ի վեր, երբ Էրդողանը դաշինք  կազմեց ազգայնականների հետ, մեզ մոտ սկսած շատ լավ  գարունն ավարտվեց»,- ասել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը՝ խոսելով Թուրքիայում առկա ժողովրդավարության լուրջ ճգնաժամի մասին:

Քրդամետ կուսակցության անդամը նաև հայտնել է, որ ազատ խոսքի ջատագով իր ընկերներից շատերը բանտարկված են.«Այսօր Էրդողանը բանտ է նետում իմ ընկերներին»,- ասել է Փայլանն ու վստահեցրել, որ շարունակելու է պայքարը՝ հանուն    Թուրքիայի ժողովրդավարության: