ՀՀ-ում ՌԴ դեսպանության հաղորդած տեղեկատվության՝ մարտի 10-ին ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլով քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են ազգությամբ հայ ՌԴ երկու քաղաքացիներ։

Տեղի ունեցած միջադեպի արդյունքում մահացել է ռուսազգի ՌԴ քաղաքացի։

Մարտի 10-ին, Վոլգոգրադի մոտ գտնվող Ֆրոլովո քաղաքում տեղի էր ունեցել հրազենի կիրառմամբ՝ զանգվածային ծեծկռտու, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել:

Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, հրաձգության պատճառը ոմն դաղստանցու պատճառով վեճն էր: Պարզաբանման համար ժամանել է Դաղստանի 6 քաղաքացի: Նրանք մտել են Ֆրոլովոյի խանութ, որը պատկանում է խառնածին հայ-ադրբեջանական ընտանիքի: Վեճը սկզբում տնեսական բնույթ է կրել: Հայ-ադրբեջանական ընտանիքի կողմից վեճի բոլոր մասնակիցները բիզնեսմեններ են, նրանք առեւտրով են զբաղվում:

Վեճի մասնակիցներից մեկի խոսքով՝ առաջինը սկսել են կրակել դաղստանցիները: Փոխհրաձգության հետեւանքով մեկ մարդ՝ հայ Է.-ն, մահացել է, ով բիզնեսմեն էր, Ֆրոլովոյում առեւտրով էր զբաղվում:

Հիվանդանոցում են երեք վիրավորներ: Նրանք են՝ երկու դաղստանցիներ, այդ թվում՝ այն տղան, ով առաջինն էր սկսել կրակել, եւ հայ-ադրբեջանական ընտանիքի ներկայացուցիչ Վ.-ն: Տղային սովորաբար բռնցքամարտիկ են անվանում: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: