Ցնցող լուր։ Թուրքիայում քաոս է։ Աշխարհն է արդեն Հայաստանի կողքին կանգնում

0

Իսկական աղմուկ է առաջացրել՝ միջազգային մամուլում, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդի՝ Յահիր Նեթանյահունի, ֆեյսբուքի իր էջում թուրք-իսրայելական հարաբերությունների լարված ֆոնին կատարած՝ Թուրքիայի վերաբերյալ  գրառումը․ հաղորդում է Ermenihaber-ը: «Թո՛ւրքիա, դու պատասխանատվություն ես կրում Կիպրոսում իրականացրած անհավանական վայրագությունների և այնտեղի մարդկանց տառապանքների համար։

Դու նաև պատասխանատվություն ես կրում հույն, հայ և քուրդ ժողովուրդներին՝ ցեղասպանության ենթարկելու համար։ Թուրքերին պիտի նաև հիշեցնեմ, որ նրանք Միջին Ասիայից եկած ժողովուրդ են, որոնք ապօրինաբար զավթել են Փոքր Ասիան և Կոստանդնուպոլիսը, որոնք քրիստոնեական էին, մինչև թուրքերի գալը։ Եվ ուրեմն՝ սսկվեք տեղներդ»,- գրել է Իսրայելի վարչապետի որդին։

Մի քանի օր առաջ նաև իր ինստագրամի էջում հայհոյել էր Թուրքիային։

Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունները լարվել էին, վերջին օրերին Գազայի հատվածի սահմանին պաղեստինցիների և Իսրայելի բանակի միջև բախումների ֆոնին: Թուրքիան հետ էր կանչել Իսրայելից իր դեսպանին, արտաքսել հյուպատոսին, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Իսրայելի գործողությունները ցեղասպանություն էր անվանել: Երեկ էլ Իսրայելի Քնեսեթի պատգամավորները հանդես էին եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: