24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Չավուշօղլուն ողջունել է Զանգեզուրի միջանցքի բացումը

Չավուշօղլուն ողջունել է Զանգեզուրի միջանցքի բացումը

-

«Թուրքիան ողջունում է Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ միջանցքի բացումը։ Բացի այդ, երկիրը գոհ է Հարավային Կովկասում ցամաքային և երկաթուղային ճանապարհների վերականգնման և բացման որոշումից, ներառյալ Զանգեզուրի միջանցքը։ Մենք կարող ենք ամրապնդել մեր դիրքերը համաշխարհային համագործակցության և տարածաշրջանային առևտրի զարգացման միջոցով»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) ԱԳ նախարարների հանդիպմանը, փոխանցում է Anadolu գործակալությունը։

Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ ECO-ի արդյունավետությունը շուտով կբարձրանա, և կազմակերպությունը կվերածվի կոնկրետ արդյունքների միտված կառույցի։

«Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի ECO-2025 հայեցակարգը։ Թուրքիան կատարում է Տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները»,- ասել է նախարարը։

Նա հույս է հայտնել, որ ԷԿՕ հարթակը նպաստում է տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական ինտեգրմանը, այդ թվում՝ նոյեմբերի 28-ին Աշգաբադում կայանալիք գագաթնաժողովի միջոցով։

- Advertisment -