Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Կանանց 59 կգ քաշային կարգում իր ելույթներն է սկսել Հայաստանի ներկայացուցիչ՝ Իզաբելլա Յայլյանը։ Մեր մարզուհին պոկում վարժությունում, 96 կգ արդյունքով՝ նվաճել է արծաթե մեդալ։

Պոկում վարժությունում առաջին հորիզոնականն է զբաղեցրել Լատվիան ներկայացնող՝ Ռեբեկա Կոհան, որը ցույց է տվել 101 կգ արդյունք:

Երրորդ տեղում է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Կոզլովան՝ 96 կգ արդյունքով: