24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպքեր Կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել

Կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել

-

Շիրակի մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 39 դեպք։ Վերջին մահացածը կրտսեր բուժաշխատող է՝ ծնված 1960 թվականին։ Նա մահացել է մայրաքաղաքում, սա առաջին դեպքն է, որ վիրուսից Շիրակի մարզի բուժաշխատող է մահանում։

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը։

Վարակի օջախն աշխատավայրը չի եղել․ աշխատավայրում վարակման դեպքեր չեն արձանագրվել, բուժաշխատողը վատ է զգացել, նմուշառվել է, տեղափոխվել մայրաքաղաք, որտեղ և մահացել է, ունեցել է նաև ուղեկցող հիվանդություններ։

Աղբյուրի տեղեկություններով, նա աշխատում էր Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, այստեղ վարակման դեպքեր չկան․ այստեղի աշխատակիցներն աշխատանքի մտնելուց առաջ պարտադիր նմուշառվում են։

Նշենք, որ այսօր Գյումրու ինֆեկցիոնում 3-ով ավելացել են կորոնավիրուսով վարակվածների թիվը՝ հասնելով 41-ի։ Ավելացել է նաև տնային մեկուսացման ցուցում ունեցող քաղաքացիների թիվը՝ հասնելով 517-ի, որոնցից 101-ի մոտ կա դրական ախտորոշում՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։

- Advertisment -