24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Աշխարհ Բելառուսում արդեն երրորդ օրն է, ինչ ինտերնետի հետ կապված խնդիրներ կան

Բելառուսում արդեն երրորդ օրն է, ինչ ինտերնետի հետ կապված խնդիրներ կան

-

Բելառուսում արդեն երրորդ օրն է, ինչ համացանցի օգտատերերը բողոքում են բոլոր հիմնական սոցիալական ցանցերի, մեսենջերների և որոնման համակարգերի հասանելիության գրեթե լիակատար բացակայությունից:

Բացի այդ, այլ երկրների օգտատերերը չեն կարող կայքեր մուտք գործել, որոնք ունեն by բելառուսական դոմենը։ Պաշտոնյաները պատճառն անվանում են կիբերհարձակումները, սակայն իրավապաշտպան կազմակերպությունները բացահայտ նշում են, որ դա իշխանությունների ձեռքի գործն է։

Սոցցանցերից և մեսենջերներից բացի, առաջինն անհասանելի էին դարձել բելառուսական խոշորագույն լրատվամիջոցները՝ Наша Нива(Nn.by), Тут Бай(Tut.by) և AFN(Afn.by) կայքերը:

 

- Advertisment -