Բաքուն անցել է գրոհի և հակահայկական հիստերիա է հրահրում Ղազախստանում

0

Բաքուն իսկական խառնաշփոթային ու պայթունավտանգ քարոզչություն է սկսել Ղազախստանում՝ ընդդեմ հայերի։ Կարագանդայի դեպքերի վերաբերյալ Բաքուն ակտիվորեն խեղաթյուրում է իրականությունը՝ օգտագործելով մեդիա դաշտը։

Ամեն ինչ կարծես թե գնում է «Ալիևյան պլանով»։ Ադրբեջանն իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է էլ ավելի սրելու հայ-ղազախական ազգամիջյան հարաբերությունները Ղազախստանում։ Եթե մինչև հիմա այդ ամենը նրանք անում էին թրքալեզու և ռուսալեզու «ալիևյան կայքերի» միջոցով, ապա հիմա հիմա արդեն ակտիվացել են նաև հայալեզու ադրբեջանական կայքերը, օրինակ՝ ArmenianReport.com-ը,որը հայերի անունից վիրավորական հոդվածներ է հրապարակում ղազախների հասցեին,նրանց մեղադրելով “անքաղաքակիրթ” լինելու և “վայրի պանթյուրքիզմի” քաղաքականություն վարելու մեջ։

Այս հիստերիայի հրահրման ամենակարևոր նպատակն այն է, որպեսզի Երևանի և Աստանայի միջև հարաբերությունների սրում լինի, ինչպես նաև տնտեսական դրդապատճառները, քանի որ ղազախահայ համայնքը բավական լավ է ապրում, որի չեն կարողանում հաշտվել տեղի ազերիները և նրանց թիկունքում կանգնած Իլհամ Ալիևը։

Ուղերձ մեր աշխարհասփյուռ հայ ժողովրդին. Գևորգ Սուջյանը՝ «Կարագանդա» -ի միջադեպի վերաբերյալ (տեսանյութ)