«Ադրբեջանի ՊՆ». Բանակի կազմավորման օրը, առաջնագծում կանգնած զինվորները` հրադադար են պարտադրել թշնամուն

0

Աշոտ Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հունվարի 28-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն, հայկական բանակը ամբողջ սահմանի երկայնքով թշնամու հրադադար է պարտադրել ու ամեն գնով լռեցվել է իրենց կողմից կազմակերպված սադրանքները:

Նմանատիպ օրերին թշնամու բանակի զինծառայողները, առավել ակտիվ սադրիչ գործողություններ են իրականացնում սահմանին ու փորձում են ամեն գնով լարել իրավիճակը: Սակայն ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս անգամ ևս, հայկական բանակը պատվով կատարել է իր առաջադրանքը ու թշնամու բոլոր կրակոցները լռեցվել են ու դա համատարած բնույթ է կրել ամբողջ սահմանի երկայնքով: