24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպքեր Այսօր պատմական օր է. Վահե Էնֆիաջյան

Այսօր պատմական օր է. Վահե Էնֆիաջյան

-

Այսօր պատմական օր է 🇦🇲

Պետությունների կայացման գործընթացում Պառլամենտը ունի կարևորագույն դերակատարություն։ Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական երկիր է, խորհրդարանի իր պատմությունով և ավանդական առանձնահատկություններով։
Մեր ներկայիս խորհրդարանի հիմնասյունը Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանն է, որը չնայած կարճաժամկետ գոյությանը և բարդագույն ժամանակաշրջանին իրացրեց իր առջև ծառացած հրատապ խնդիրները ՝ ձևավորելով օրենսդիր ինստիտուտը, որպես ժողովրդի ներկայացուցչական մարմին 543 տարի դադարից հետո։

1918թ․ օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության պառլամենտի առաջին գումարման առաջին նստաշրջանի բացումը ՝ 46 պատգամավորների մասնակցությամբ, որոնց թվում էին նաև տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Կարևորելով այս օրվա առանձնահատկությունը ՝ որպես ժողովրդավարական արժեքների ձևավորման հիմնասյուն հանդես եմ գալու օրենսդրական նախաձեռնությամբ ստեղծելու պառլամենտարիզմի օր Հայաստանում ։

Պառլամենտը որպես առանձին ժողովրդավարական ընտրությունների միջոցով կայացած կառույց իր ուրույն նշանակությունն ունի նաև մեր երրորդ հանրապետության շրջանում։

1990թ․ մայիսի 20-ին Հայաստանի անկախ Հանրապետությունում տեղի են ունեցել օրենսդիր մարմնի՝ Գերագույն խորհրդի ընտրությունները և ձևավորել նորանկախ պետության 3 հենասյուններից մեկը՝ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ։

Опубликовано Վահե Էնֆիաջյան / Vahe Enfiajyan Суббота, 1 августа 2020 г.

- Advertisment -