24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպքեր Այս պահին Երասխում նույնպես լարված իրավիճակ է․Ինչ է կատարվում սահմանին

Այս պահին Երասխում նույնպես լարված իրավիճակ է․Ինչ է կատարվում սահմանին

-

Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արարատի մարզի սահմանամերձ Երասխ գյուղի ուղղությամբ, որի հետևանքով այս պահին տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Yerevan.Today-ը:

Ըստ բնակիչների՝ հրդեհը ներկայումս չի հաջողվում մարել։

Երասխի բնակիչների խոսքով, վերջին օրերի ընթացքում հատկապես, ադրբեջանական կողմը հաճախակիացրել է հենց գյուղի ուղղությամբ կրակոցները։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմը սադրիչ գործողություններ է իրականացրել նաև արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում, ինչի հետևանքով կա 6 վիրավոր։

- Advertisment -