Գլխավոր Սպորտ Ծանրամարտ Աղասի Աղասյան․ Անվախ ու քաջ բնավորությամբ, երբեք չվախեցող, անարդարությունների դեմ պայքարող հսկան

Աղասի Աղասյան․ Անվախ ու քաջ բնավորությամբ, երբեք չվախեցող, անարդարությունների դեմ պայքարող հսկան

Չարաբաստիկ ավտովթարի զոհ դարձավ և 30 տարեկան հասակում վաղաժամ մահացավ՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի առաջին չեմպիոն Աղասի Աղասյանը։

Նախկին ծանրորդն աչքի էր ընկնում՝ երբեք չհանձնվող ու չլռող, անարդարությունների դեմ պայքարող, չեմպիոնին վայել անկոտրուն ոգով, սակայն այս ամենի կողքին Աղասին չկարողացավ պայքարել, այս կյանքի ամենադաժան արհավիրքի դեմ՝ վաղաժամ մահվան դեմ։

«Ես հեռանում եմ ծանրամարտից հպարտ և բարձր ճակատով և թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ մարզակոշիկներից էժան են» ասել էր Աղասին։

Ծանրամարտի հսկան վերջին անգամ հարդակ էր դուրս եկել, 2017 թվականին, 95 կիլոգրամ քաշային կարգում դառնալով՝ արծաթե մեդալակիր։ Վերջին, 3-րդ մոտեցումից հետո, Աղասը հանել էր խաղակոշիկներն ու թողել հարթակին, նույնիսկ չստանալով իր վաստակած մեդալը։

Մեր դյուցազունի ամենամեծ երազանքն այն էր, որ մասնակցեր Օլիմպիական խաղերին, ավաղ՝ մնաց անկատար։ 2016 թվականին կարծես թե կար այդ շանսը, սակայն կրկին անարդար վարվեցին նրա նկատմամբ, նրա փոխարեն Ռիո ուղղարկելով՝ օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդուն:

Աղասյանն այդ օրերին հրապարակել էր իր որդու լուսանկարն օլիմպիական օղակների մոտ և գրել․

«Ես չգնացի, տղաս է գնալու. որովհետև իրեն խանգարող տղերք էլ չեն ծնվելու»:

Այս լուսանկարը Աղասին հրապարակել էր, այդ չարաբաստիկ ավտովթարի օրը՝

WearmTV.com-ը իր խորին ցավակցությունն է հայտնում Աղասի Աղասյանի ընտանիքի անդամներին, ընկերներին ու հարազատներին՝ մաղթելով նրանց ուժ և համբերություն։

 

Avatar
WearmTV
Մեջբերումներ անելիս, հղումը Wearmtv.com-ի պարտադիր է: Խստիվ արգելվում է կայք-էջի գրառումների, տեսանյութերի վերարտադրումը, բեռնումը, ցանկացած միջոցներով՝ առանց "WearmTV" պաշտոնական համաձայնության։ Կայքում արտահայտված կարծիքները, տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Վերջին գրառումներ

video

Երազանք, որն այդպես էլ մնաց անկատար, Ֆինլանդիան ջախջախեց Հայաստանի հավաքականին (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 8-րդ տուրի շրջանակներում, ֆիննական Տուրկ քաղաքում՝ Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Ֆինլանդիայի ընտրանուն։ Մեր ընտրանին պարտվեց խոշոր՝ 0-3 հաշվով։ Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին...
video

Արամ Հայրապետյանի կոպիտ սխալը․ Ֆինլանդիան վերջնականապես սպանում է մեր շանսերը (տեսանյութ)

Եվրո-2020-ի ընտրական փուլի 8-րդ տուրում, ֆիննական Տուրկու քաղաքում, Հայաստանի ազգային հավաքականը մրցում է՝ Ֆինլանդիայի ազգային ընտրանու հետ: Հանդիպման հաշիվը, 31-րդ րոպերին բացել է՝ Ֆրեդրիկ Յենսենը։
video

Հերթական խայտառակ ֆուտբոլը մեր ընտրանու մասնակցությամբ, խոսքերն ավելորդ են (տեսանյութ)

Հերթական անգամ մենք ականատես եղանք, Հայաստանի ազգային հավաքականի ամոթալի խաղին՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի՝ Լիխտենշտեյնի հետ պայքարում։ Մեր ընտրանին, խաղասկզբում հաղթելով, ձեռքից բաց թողեց...

Հֆֆ-ի զավեշտալի պատասխանը՝ Ֆինլանդիային

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը Թվիթերի էջում պատասխանել է Ֆինլանդիային, որն ավելի վաղ մեր ընտրանուն խորհուրդ էր տվել տաք հագուստ ունենալ, քանի որ Տուրկույում...
video

Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ հարվածով առաջ է մղում Հայաստանի հավաքականին (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի Լիխտենշտեյնի դեմ խաղի 19-րդ րոպեին, մեր հարձակվող Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ հարվածով առաջ է մղում մեր ընտրանուն։