24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպքեր «Ասֆալտին փռվելու» և տուգանվելու գործընթացը կշարունակվի այնքան, մինչև դուք կամավոր չհամաձայնվեք պատվաստվել....

«Ասֆալտին փռվելու» և տուգանվելու գործընթացը կշարունակվի այնքան, մինչև դուք կամավոր չհամաձայնվեք պատվաստվել. Արթուր Ղազինյան

-

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Աշխարհում սկսվում է հակադիմակային մեծ արշավ, մարդիկ սկսում են հասկանալ, որ այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում:

Հայաստանի առողջապահության նախարարն ու վարչապետը վերջերս անկեղծացան՝ փաստելով, որ դիմակների կրումը պարտադիր կլինի այնքան ժամանակ, մինչև Հայաստանը ձեռք կբերի պատվաստանյութ: Այսինքն, դիմակ չկրելու համար «ասֆալտին փռվելու», ձեռնաշղթաներով բերման ենթարկվելու և տուգանվելու գործընթացը կշարունակվի այնքան, մինչև դուք կամավոր չհամաձայնվեք պատվաստվել:

Ուզում եմ փաստել, որ ՈՉ ՄԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԿԱ, որ դիմակը պաշտպանում է նոր կորոնավիրուսից, սակայն կա հակառակ ապացույցը, որ դիմակների շարունակական և երկարաժամկետ կրումը անխուսափելիորեն հանգեցնում է սնկային թոքաբորբի, ինչի բուժումը շատ ավելի բարդ է ու ցավոտ, քան կորոնավիրուսը:

Ես վերահաստատում եմ իմ որոշումը՝ բաց տարածքում դիմակ չկրելու մասին և հետևողականորեն պայքարելու եմ բաց տարածքում դիմակ կրելու պահանջը վերացնելու և բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքների չեղարկման համար:

Առաջիկա օրերին հանրությանը կներկայացնեմ պայքարի ռազմավարությունը:

Հ.Գ. նկարում Բեռլինում կազմակերպված բողոքի ցույցն է դիմակների և կեղծված տեղեկատվության դեմ»:

- Advertisment -