24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպքեր Արտակարգ դրության երկարաձգման իմաստ չենք տեսնում․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Արտակարգ դրության երկարաձգման իմաստ չենք տեսնում․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

-

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է արտակարգ դրության երկարացմանը: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա` այն սահմանափակումների մեղմացումը, որը պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է խորհրդարանին, հնարավոր էր անել Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքում ընդամենը մի քանի փոփոխություն անելով և չերկարացնելով արտակարգ դրությունը.

«Մենք գտնում ենք, որ արտակարգ դրությունը երկարացնելու որևէ հիմք չկա: Բնականաբար, «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ է քվեարկելու մեր գործընկերների («Լուսավոր Հայաստան» խմբակցության) կողմից քիչ հետո ներկայացվելիք որոշման նախագծին՝ չերկարացնել արտակարգ դրությունը: Այսինքն՝ մենք կանեինք օրենքում փոփոխություն և արտակարդ դրությունը երկարացնելու կարիք չէր լինի:

Երբ ձեզ հարցնում են, թե արդյոք հնարավոր չէ բացել սահմանը ԵՄ երկրների հետ, դուք ասացիք, որ խնդիրը մեր հետ չէ, խնդիրն իրենց մոտ է: Այո, որովհետև երբ Հայաստանում հինգերերդ անգամ երկարացվում է արտակարգ դրությունը, ապա, այո, այդ երկրների լեգիտիմ իրավունքն է չբացել օդային սահմանը Հայաստանի հետ:

Իսկ օդայինն սահմանի փակ մնալն առաջացնում է մի քանի խնդիր: Կառավարության շենքի մոտ արտագնա աշխատանքի մեկնել ցանկացողները պահանջում էին բացել օդային սահմանը ՌԴ-ի հետ: Մենք չենք կարողանում լուծել արտագնա աշխատանքի մեկնել ցանկացողների խնդիրը»:

 

 

- Advertisment -