24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպքեր Արտակարգ դեպք․ 88-ամյա տատիկին, իր սեփական աղջիկը տանից «վռնդել է»՝ մի երկու...

Արտակարգ դեպք․ 88-ամյա տատիկին, իր սեփական աղջիկը տանից «վռնդել է»՝ մի երկու կոպեկ գումարի համար (տեսանյութ)

-

Քաղաքացիներից մեկը, WearmTV-ին տեսանյութ է փոխանցել և հայտնել արտակարգ դեպքի մասին։

Ձմռան վերջին օրը, փետրվարի 29-ին, ժամը՝ 01։00-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայում, 88-ամյա Լալա տատիկը հայտնվել էր փողոցում։

Տատիկի հետ շփվելուց պարզ դարձավ, որ նրան` իր իսկ սեփական տանից դուրս է «շպրտել»՝ սեփական աղջիկը։ Անօգնական տատիկն ասաց, որ իր տղան արտասահմանից գումար էր ուղղարկել նրա համար, և նա փորձել էր այդ գումարով գնալ իրեն դեղորայք, սակայն սեփական աղջիկը գումարը խլել էր իր ձեռքից և «դուրս շպրտել» տնից։

Ծեր կինն ուներ առողջական խնդիրներ։

Լալա տատիկն ասաց, որ այդ գումարի հետ կապված ցանկանում է հանդիպել վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի հետ և նրանից օգնություն խնդրել։

Դեպքի վայր էին ժամանել շտապօգնությունը և Էրեբունի վարչական շրջանի ոստիկանները։ Որոշ ճշտումներ անելուց հետո, նրան տեղափոխեցին՝ Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության բաժանմունք։

 

Իրոք, որ տատիկն ունի մեր բոլորիս օգնության կարիքը։ Ուղղակի հնարավոր չէ մարդկային բանականության մեջ տեղավորել այն փաստը, որ սեփական զավակը, իր ծեր և հիվանդ ծնողին կարող է այսպիսի ցրտի պայմաններում տնից դուրս հանել և անտերության մատնել։

Սիրեք Ձեր ծնողներին հարգեք նրանց և ատամներով պահեք, քանզի նրանք են Ձեզ կյանք տվել։

 

- Advertisment -