Արքայազն Հարրիի և Մեգան Մարկլի եռօրյա այցը Մարոկկո՝ ավարտվել է: Պաշտոնական այցը  նրանք եզրափակել են՝ այցելելով Մոհամեդ VI- ի նստավայր:

Մոհմեդ թագավորը իր քույրերի և թագաժառանգ` Մուլեյ Հասանի հետ միասին, պալատում հանդիպել է պատվավոր հյուրերի հետ:

Մեգան Մարկլը այս ընդունելության համար ընտրել է նրբագեղ կապույտ, ծաղկային հանդերձանք՝ Carolina Herrera-ից:

Այս նուրբ  գույնի հագուստը, Մեգանի օրվա երրորդ հանդերձանքն էր:

Առավոտյան, նա կրում էր ջինսեր և բաճկոն, երբ հանդիպում էր ձիաբուծությամբ զբաղվող երիտասարդների հետ:

Անդալուզյան այգիներում, զբոսանքի համար արքայազնի կինը նախընտրեց ավելի պաշտոնական տեսք `սև զգեստ և սպիտակ բաճկոն: