Առնոյի ծնունդը՝ իմ վերածնունդը դարձավ․ Սաթեն Ղազարյան

0

Այս անգամ WearmTV -ի լրագրող Ջուլի Մինասյանը, որոշել է զրուցել «Դոմինո» սիթքոմից հայտնի՝ Էմմայի կերպարը մարմնավորող, նույն ինքը գեղեցկուհի՝ Սաթեն Ղազարյանի հետ։

Ողջյուն հարգելի Սաթեն։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք հարցազրույցի հրավերը։ Նախ ուզում եմ շնորհավորել Ձեր բալիկի լուս աշխարհ գալու կապակցությամբ, մաղթելով, որ նա լինի առողջ և իր մայրիկի պես տաղանդավոր։

Շնորհակալ եմ ուշադրության համար։ Առնոյի ծնունդը՝ իմ վերածնունդը դարձավ, շնորհակալ եմ շատ։

Ես Ձեր համար պատրաստել եմ մի քանի հարցեր, որոնք վստահ եմ կհետաքրքրի նաև Ձեր լսարանին։

-Ո՞ր տարիքում որոշեցիք, որ պետք է ընտրեք հենց դերասանի մասնագիտությունը:

Այնպես ստացվեց, որ ունեյի արդեն երեք բարձրագույն ու երեք ոչ բարձրագույն կրթություն։ 2012 թվականին իմ շատ սիրելի Խաչիկի Եղոյանի հետ հերթական զրույցի ժամանակ ինձ ուղորդեց մասնակցել դերասանական կուրսերի, որն այդ ժամանակ կազմակերպում էր «Երևանի Կամերային» թատրոնը։ Ես պարզապես ուզում էի հղկել խոսքս ու Կամերայինի հրաշք պատերից սկսվեց թատրոն-կինո-հեռուստատեսության կախարդանքը։
–Մասնագիտության ընտրության հարցում Ձեր ծնողները ունեցե՞լ են որևէ դերակատարում:
Եթե դերասանի մասնագիտության մասին է խոսքը, ապա ասեմ՝ տանը դեմ էին։ Իմ խաղացած ոչ մի ներկայացմանը չեն եկել, միայն քույրիկս էր «դուխ» տալիս ու ամեն ներկայացմանը պարտադիր հանդիսատես էր։ Գիտեք, ինձ «դերասան» չեմ որակավորում, ես սիրում եմ ու գտել եմ ինձ՝ այս մասնագիտության մեջ և փորձում ու ձգտում եմ այն մատուցել պրոֆեսիոնալ մակարդակով։
-Տեղյակ եմ, որ բացի դերասանուհի լինելուց՝ նաև ֆոտոմոդել եք։ Ո՞ր մասնագիտությունն է Ձեզ համար ավելի հոգեհարազատ։
Գուցե հիմա կթվամ անգրագետ՝ կներեք, բայց ֆոտոմոդելը, որպես մասնագիտություն չեմ ընկալում։ Այն հավեսի ու կոմերցիոն թեմատիկա է ինձ համար։
–Մինչև այժմ Ձեր կերտած կերպարներից ո՞րն է առավելապես մոտ Սաթեն Ղազարյան անձին:
Եվ բեմական, և էկրանային իմ կերպարներից ոչ մեկը մոտ չի Սաթեն Ղազարյանին։ Ես միջոց եմ, տվյալ կերպարն ապրեցնելու ու հանդիսատեսին տվյալ կերպարին ծանոթացնելու ստեղծագործական ընթացքում։
-Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը:
Իմ Աստվածն ինձ սիրում է։
— Գիտեմ, որ կյանքում էլ շատ անկեղծ ու անմիջական եք: Պարզ ու շիտակ: Այս հատկանիշները չե՞ն խանգարում Ձեզ:
Ենթագիտակցորեն միշտ վերահսկում եմ ինձ ու իմ շփման մեջ բաց ու անմիջական լինելը «տուպիզմի» աստիճանին չեն հասնում։ Կարողանում եմ դեռ ճիշտ չափաբաժնով մատուցել։
-Վերջերս Դուք նկարահանվել եք «Սև հանքեր» հեռուստասերիալում, մարմնավորելով՝ հղի բժշկուհու կերպարը։ Ի՞նչու առաջարկ ստացաք հենց այդ կերպարի համար։ Այդյո՞ք համարում եք նախագիծը կայացած և այն արդարացրեց Ձեր սպասելիքները։
«Սև հանքեր» նախագծի առաջարկը ստանալիս՝ արդեն 6 ամսական էր հղիությունս։ Հղի կնոջ կերպարը ի սկզբանե պլանավորված չէր։ Բարի և սրտացավ կին է, ով ունի գեղեցիկ ընտանիք ու բժշկուհի է։ Իմ հղիության հետ կապված որոշեցինք սցենարային այդպիսի լուծում տալ։ Հրաշք թիմ է, շնորհակալ եմ իրենց հետ շատ պրոդուկտիվ աշխատանքային պրոցեսի ու արդյունքի համար։ Հուսամ, հաջորդ մեր ընդհանուր նախագծի ժամանակ հղի չեմ լինի ու ավելի ակտիվ կերպարով հանդես կգամ։
— Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից կինը:
Կինը ամեն ժամանակներում պետք է լինի կանացի ու կարողանա իր համար ու հարմար տղամարդ ընտրել, բայց խելացի ու սեքսուալ կինը՝ ամեն պարագայում ամենացանկալին է։
-Ի՞նչ պլաններ ունեք ապագայում։ Կան արդյո՞ք նոր նախագծեր, որոնցում կլինի Ձեր մասնակցությունը և ի՞նչ սպասեն 2019 թվականին Ձեր երկրպագուները։
2019 թվականը արդեն իսկ շատ լավ եմ սկսել։ Նոր, հետաքրքիր ֆոտոնախագծեր ենք անում, ակտիվ եմ ու էլ ավելին՝ կլինեմ եթերում։ Շուտով կսկենք նոր նախագիծ, շատ հետաքրքիր՝ էկրանային դուետ ենք պատրաստում ու դեռ առաջիկա ամսվա համար՝ այսքանը։
-Արդյո՞ք ունեք նոր ֆոտոշարք, որը դեռ չի հրապարակվել համացանցում և որով կցանկանայիք կիսվել Մեզ հետ։
Հետաքրքիր ֆոտոնախագիծ եմ սկսել Ստեփան Տիգրանյանի հետ։ Կրծքով կերակրելուց փախչող, խուսափող մայրիկներին ի դեմ։ Կարծում եմ մայր-որդի կապի հիմքը հենց փոքրիկի սնուցումն է։ Ու չկա ավելի գեղեցիկ երևույթ։
Անչափ շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Մաղթում եմ նորանոր հաջողություններ՝ թե մեդիա ոլորտում, և թե անձնական կյանքում։
Ձեզ նույնպես շնորհակալություն հավես և գրագետ հարցազրույցի համար։ Մաղթում եմ Ձեր թիմին անխափան եթեր և նորանոր հաջողություններ։