Ապրիլի կեսերին Ալլա Պուգաչովան տոնում է իր մեծ տարեդարձը։ Ռուսական փոփի Պրիմադոննան՝ կդառնա 70 տարեկան:

Տարեդարձի առթիվ, Ալլա Պուգաչովան առաջին անգամ, երկարատև դադարց հետո ապրիլի  17-ին հանդես կգա մենահամերգով` Կրեմլում: Պուգաչովան այս  կարևոր ելույթին պատրաստվում է ոչ միայն դահլիճում և ստուդիայում, այլ նաև տանը, իսկ 5-ամյա դուստր Լիզան, օգնում է նրան այդ հարցում: Այս մասին իր ինստագրամյան էջում հրապարկում էր կատարել ՝ Մաքսիմ Գալկինը:

Հատկանշական է, որ Պրիմադոննայի  մեծ մենահամերգը տեղի է ունենալու երկու ամիս հետո, սակայն, Կրեմլի Պետական ​​Պալատի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, համերգի բոլոր տոմսերը արդեն սպառվել են։ Ի դեպ,  նշվում է նաև, որ Պուգաչովայի համերգի տոմսերը քիչ քանակությամբ են եղել, իսկ մեկ տոմսի արժեքը կազմել է `85-ից 180 հազար ռուբլի:

Համաձայն  որոշ  լուրերի, ապրիլյան մենահամերգին կհաջորդի մեծ շրջագայություն։