Картинки по запросу В Санкт-Петербурге азербайджанский автомобиль сбил пешеходную группу на BMW X6Սանկտ Պետերբուրգի Նևսկի մայրուղու վրա, փետրվարի 24-ի լույս գիշերը՝  ազգությամբ ադրբեջանցի՝ Մուրադ Քասիմովը, իր վարած BMW X6 մակնիշի մեքենայով, բարձր արագությամբ դուրս է եկել երթևելեկի գոտուց և մխրճվել մայթին կյանգնած՝ հետիոտներ ամբողի մեջ։ Վթաիր արդյունքում մահացել է 2 մարդ․ հայտնում է gazeta.ru-ն:
Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ 30-ամյա ադրբեջանցի վարորդը՝ եղել է ոչ սթափ վիճակում։
Հայտնի է, որ Քասիմովը Սանկտ Պետերբուրգ է տեղափոխվել մոտավորապես շուրջ 9 տարի առաջ: Հատկանշական է, որ երկու տարվա ընթացքում Քասիմովն ավելի քան 50 անգամ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները:
Դեպքի օրը, Քասիմովին ենթարկել են դատաբժշկական փորձաքննության: Նա ոստիկաններին ասելել է, որ նախքան ավտովթարը եղել է գիշերային ակումբում:
«Դումսկի փողոցի բարում տրամադրությունը բարձրացնող գազ եմ շնչել, այդ պատճառով էլ անջատվել եմ: Ճիշտն ասած, շոկի մեջ եմ»,- ասել է ադրբեջանցին:
Միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է երեք մարդ:
Վարորդը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ: