24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Ադրբեջանի իշխանությունները կրկին Շուշի են տարել օտարերկրյա դեսպանների

Ադրբեջանի իշխանությունները կրկին Շուշի են տարել օտարերկրյա դեսպանների

-

Ադրբեջանի իշխանություններն իրենց երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին ու լրագրողներին տարել են 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացրած Շուշի քաղաք: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Ընդ որում, նշված չէ այն երկրների ցանկը, որոնց դիվանագետներն այցելել են արցախյան հնագույն քաղաք: Միայն նշվում է, որ նրանք ծանոթացել են քաղաքի մի շարք տեսարժան վայրերին, որոնց թվում այցելել են նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց հայ առաքելական եկեղեցի:

Հիշեցնենք, որ նմանատիպ ուղևորություն դեսպանների համար ադրբեջանական կողմը կազմակերպել էր նաև այս տարվա հունիսին:                                                Աղբյուրը՝ armeniasputnik.am

- Advertisment -