Ադրբեջանի իշխանությունը դաժան հաշվեհարդար է տեսնում սեփական բանակի զինվորների նկատմամբ: Զինծառայողները մեղադրվում են հայրենիքի դավաճանության մեջ: Նրանց մեղադրում են հայկական հատուկ ծառայությունների համար տեղեկություններ հավաքելու և հայկական կողմին փոխանցելու մեջ:

Ձերբակալվածների մի մասը չեն դիմացել դաժան տանջանքներին և մահացել են: Մի մասը արդեն հաշմանդամ են դարձել: Նրանց ծնողները չեն հավատում առաջադրված մեղադրանքներին, նրանք հայտարարում են, որ իրենց երեխաների դատը անցնում է փակ դռների հետևում, առանց վկաների: Ամեն գնով փորձում են վախեցնել նաև ձերբակալված զինծառայողների ընտանիքի անդամներին:

Բոլոր զինծառայողները եղել են 2016 թվականի ապրիլյան մարտերի մասնակից: Հենց այդ դեպքերից հետո սկսեց շրջանառվել հայրենիքի դավաճանների մասին լուրը ու դրան զուգահեռ տարածվում էր կարծիք, որ այդ զինվորները այդ օրերին տեսել են այնպիսի անօրինականություններ, որից հետո ուղղակի դատապարտված են եղել մահվան: Ու հենց այդ պատճառով նրանց վրա կարվել է հայրենիքի դավաճանի պիտակը, որպեսզի հեշտությամբ հեռու պահեն հասարակությունից:

Իսկ թե ինչ մեթոդներով են տանջամահ անում իրենց բանակի զինվորներին, ովքեր տարիներ առաջ սահմանին կանգնած են եղել, մանրամասն ներկայացվում է տեսանյութում:

Ադրբեջանի իշխանությունը դաժան հաշվեհարդար է տեսնում սեփական բանակի զինվորների նկատմամբ: Զինծառայողները մեղադրվում են հայրենիքի դավաճանության մեջ: Նրանց մեղադրում են հայկական հատուկ ծառայությունների համար տեղեկություններ հավաքելու և հայկական կողմին փոխանցելու մեջ:Ձերբակալվածների մի մասը չեն դիմացել դաժան տանջանքներին և մահացել են: Մի մասը արդեն հաշմանդամ են դարձել: Նրանց ծնողները չեն հավատում առաջադրված մեղադրանքներին, նրանք հայտարարում են, որ իրենց երեխաների դատը անցնում է փակ դռների հետևում, առանց վկաների: Ամեն գնով փորձում են վախեցնել նաև ձերբակալված զինծառայողների ընտանիքի անդամներին:Բոլոր զինծառայողները եղել են 2016 թվականի ապրիլյան մարտերի մասնակից: Հենց այդ դեպքերից հետո սկսեց շրջանառվել հայրենիքի դավաճանների մասին լուրը ու դրան զուգահեռ տարածվում էր կարծիք, որ այդ զինվորները այդ օրերին տեսել են այնպիսի անօրինականություններ, որից հետո ուղղակի դատապարտված են եղել մահվան: Ու հենց այդ պատճառով նրանց վրա կարվել է հայրենիքի դավաճանի պիտակը, որպեսզի հեշտությամբ հեռու պահեն հասարակությունից:Իսկ թե ինչ մեթոդներով են տանջամահ անում իրենց բանակի զինվորներին, ովքեր տարիներ առաջ սահմանին կանգնած են եղել, մանրամասն ներկայացվում է տեսանյութում:

Опубликовано Ashot Asatryan Пятница, 22 февраля 2019 г.