Ադրբեջանա-վրացական սկանդալ` հայկական կիսանդրու պատճառով

0

Ադրբեջանցիները զայրացած են, Ջավախքի հայերը զարմացած։ Վրաստանի Բուղաշ գյուղում կանգնեցրել են Արցախյան ազատամարտի մասնակից, Միքայել Ավագյանի հուշարձանը, ինչից հետո ադրբեջանի պաշտոնյաններն ու Վրաստանի ադրբեջանցիները սկանդալ են սկսել։

Ջավախահայերին մեղադրում են անջատողականության մեջ, վրացիներին զգուշացնում՝  իբրև թե Ղարաբաղն Ադրբեջանից անջատած հայերն՝ Ջավախքն էլ Վրաստանից են փորձում անջատել։ Թեման շահարկվում է սոց-ցանցերում, որտեղ այդ մեղադրանքներն վրացիների շրջանում արձագանք են ստացել՝ հասնելով վրացական եթեր՝ Բուղաշցիները տարակուսած են։

Միքայել Ավագյանը հերոսաբար զոհվել է արցախյան մարտերում։ Նա մեր գյուղի ամենակարևոր մարդկանցից մեկն է և կիսանդրին տեղադրելու համար ունեցել են այդ թույլտվությունը․ նշել է բուղաշցի հայ բնակիչը։

Վրաստանի հայերը նկատում են՝  ադրբեջանցիները միջէթնիկ կոնֆլիկտ են հրահրում, ընդ որում անհիմն։ Իրականում Բաղեշում Միքայել Ավագյանի հուշարձանը կար դեռ 90-ականներից, հին վթարայի դպրոցի բակում։ Հուշարձանը վնասվել էր և այն նորով են փոխարինել։

Ադրբեջանը, սկանդալն առաջ է տանում դիվանագիտական խողովակներով։ Բաքվում՝ Վրաստանի դեսպանին կանչել են արտգործնախարարություն և պահանջել անհապաղ հեռացնել արձանը։