24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր Նորություններ Արտակարգ դեպքեր Ադրբեջանը լայնածավալ ռազմական սադրանք է պատրաստում հայ-Նախիջևանի սահմանին

Ադրբեջանը լայնածավալ ռազմական սադրանք է պատրաստում հայ-Նախիջևանի սահմանին

-

Ադրբեջանն արդեն գործի է դրել սահմանային լարվածությունը սրացնող քարոզչամեքենան:

iPress.am-ը տեղեկացավ, որ ռուսական «Реалист» լրատվական կայքը ժամեր առաջ հոդված է հրապարակել, որտեղ նախապես տեղեկացնում է ադրբեջանական մամուլի ինֆորմացիոն սադրիչ «պատերազմի» մասին:

Ռուսական լրատվականը ընդգծում է, որ Բաքվի աղբյուրների փոխանցմամբ` Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ սադրանք են նախապատրաստում հայ-Նախիջեւանի սահմանի երկայնքով` զորքերի շփման գծում մարտական գործողություններ սկսելու համար:

Պարզ է դառնում, որ հակառակորդը առաջիկայում տեղեկատվական պատրաստություն կսկսի, այսինքն` կրկնելու է Ապրիլյան պատերազմից առաջ արված մեթոդը։ Մասնավորապես վերջիները ապատեղեկատվություն կտարածեն այն մասին, թե հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է, ավելին` իբր մարտական դիրքեր և քաղաքացիական բնակավայրեր են գնդակոծվում: Դրանից հետո Ադրբեջանը կհայտարարի պատժիչ գործողություն սկսելու մասին` Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ կրակակետերը ճնշելու նպատակով:

Լրատվականն ընդգծում է նաև, որ բանակցությունների  նշաձողն իրենց կողմ ուղղելու նպատակով Ադրբեջանն այսպիսով հակամարտության մեջ ներքաշելու է Թուրքիային, ինչի արդյունքում Ռուսաստանը պետք է միջամտի:

iPress.amը նկատեց, որ ռուսական լրատվականի նյութից ուղիղ 2.5 ժամ անց ադրբեջանական մամուլն արդեն սկսեց տարածել նույնաբովանդակ հոդվածներ,այսինքն հենց այսօրվանից պետք է պատրաստ լինենք նախահարձակ տեղեկատվական «պատերազմին»:

Փորձը ցույց է տվել, որ ինչեպս նախկինում, այնպես էլ հիմա հակառակորդը չի հաջողելու տեղեկատվական սադրիչ գործողություններում, քանի որ մենք տեղյակ ենք նրանց քայլերի մասին:

- Advertisment -