24/7 լուրերի կիզակետում

24/7 լուրերի կիզակետում

|

Կապ մեզ հետ +374 (11) 555 330

Գլխավոր infoFACT 6 դաստիարակչականան գաղտնիքներ

6 դաստիարակչականան գաղտնիքներ

Հոգատար ծնողները երազում են, որ իրենց երեխաները, մեծանան հաջողակ, երջանիկ և հարուստ։ Դրա համար պարտադիր չէ երեխային պարտադրել սովորել առավոտից մինչ երեկո, այլ պետք է հանգստյան օրերին երեխային տանել քաղաքի բոլոր խմբակներին։

1. Սովորեցրեք երեխային լինել պարտաճանաչ

Հայհոյելու փոխարեն , ամեն մի իր սխալի համար , թույլ տվեք երեխային ինքնուրույն ուղղել իրավիճակը։ Եթե երեխան կոտրեց ափսեն, ապա տվեք իրեն ավելը, Ներկը քսեց հատակին՝ տվեք իրեն կտոր։ Առաջին հերթին դուք իրեն կբացատրենք, թե ինչու է պետք ավելի զգույշ վերաբերվել իրերին։ Երկրորդը ՝ դուք կսովորեցնեք երեխային  պարտաճանաչ լինել։

2. Սովորեցրեք ձեր երեխաներին խնայել գումարը

Այնպես, ինչպես մեծերը խնայում են գումար արձակուրդների համար, մեքենա գնելու  կամ ուսումի համար։ Երեխան պետք է սովորի գումար խնայել իր հոգսերի համար։ Երեխային համար տեղադրեք հատուկ գումարի  բանկաներ, ամեն մեկը իր ծառայության համար։ Օրինակ՝ այն  կարող է լինել խաղալիքի գնում կամ նոր հեծանիվ։ Այդպես դուք երեխային կսովորեցնեք հաշվել և ճիշտ խնայել գումարը, չծախսել մանր գնումների վրա, օրինակ՝ մի բուռ կոնֆետի և այլն։

3. Ներգրավեք երեխային ֆինանսական հարցերում

Իհարկե երեխան չի օգնի բնակարանի գնման հարցում և այլն։ Խորհրդակցվեք երեխային հետ մանր գնումների շուրջ կամ հանգստի վայրը։ Քննարկեք իր հետ ապրանքի գինը և կարիքը։ Նույնպես կարևոր է, որ երեխան լինի ներդրված ընտանիքի պլանավորման բյուջեում։ Իմանա Ընտանիքի եկամուտը , թե ինչի վրա է ծախսվում գումարը։ Այդպես դուք իրեր ցույց կտաք որ գումարը ընտանիքում հավերժ չէ, և ոչ մի տեղից չեն վերադառնա։

4. Մի փոխանցեք երեխաններին նեգատիվություն

Հաճախ կարելի է լսել ծնողներից․ «դու շատ ալարկոտ ես» կամ «ձեռքերը սխալ տեղից են աճում» և այլն։ Արժե՞ հետագայում զարմանալ, եթե երեխան ինքնավստահ չմեծանա։Ասում է նաև՝ «գումար չկա», «արդար քրտինքով գումար չես վաստակի» և այլն։ Եվ արդյո՞ք երեխան կարող է հետագայում հարստանալ, եթե հավատա, որ այդ հնարավոր չէ։

5. Միշտ գովացեք ձեր երեխաներին՝ տաղանդը, լավ հատկությունները

Պատմեք իրենց հաջողակ մարդկանց մասին։ Մոտիվացրեք երեխային, որ նա կհասնի իր բոլոր նպատակներին, եթե ավելի շատ աշխատի իր նպատակների շուրջ։ Ճիշտ գովացեք ձեր երեխաներին։ Գովացեք երեխաններին ոչ միայն իր գրավոր աշխատանքի գնահատականների համար, այլ իր չարչարանքի ։ Գովացեք ոչ միայն իր հաղթանակը մրցույթում , այլ նաև իր բազմաթիվ պարապմունքները մրցույթից առաջ։ Այդպես դուք կօգնեք իրեն հասկանալ ,որ չարչարանքը և աշխատանքը արժանի են գովերքի։ Իսկ այդ շատ թանկ բան է ապագայի համար, երբ պետք է աշխատել երկար և  արդյունք ստանալու համար։

6․ Թույլ տվեք երեխային լինել ինքնուրույն

Այդ երեխային կօգնի մեծանալ ինքնավստահ, , չէ որ իրեն միշտ ցույց են տալիս ասելով, որ նա օգնության կարիք ունի և չի կարող միայնակ անել ամեն ինչ։ Խնամակալությամբ դուք իրեն զրկում եք փորձել ինչ -որ  նոր բան և հասնել ավելի մեծ բանի։ Մեկ -մեկ պատահում է, որ ծնողը թերագնահատում է երեխայի ունակությունները, ինքնուրույն քայլերը։ Ուղղակի հիշեք մի կանոն ՝ երբեք երեխայի փոխարեն մի արեք այն, ինչը նա կարող է ինքնուրույն անել։

 

Avatar
WearmTV- ն
Մեջբերումներ անելիս, հղումը Wearmtv.com-ի պարտադիր է: Խստիվ արգելվում է կայք-էջի գրառումների, տեսանյութերի վերարտադրումը, բեռնումը, ցանկացած միջոցներով՝ առանց "WearmTV" պաշտոնական համաձայնության։ Կայքում արտահայտված կարծիքները, տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
- Advertisment -

Most Popular

Recent Comments